Լևոն Արոնյանը շարունակում է անպարտելի մնալ Դյուսելդորֆում ընթացող WR Chess Masters մրցաշարում։
Մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը խաղաղ դաշն է կնքել Լեհաստանը ներկայացնող Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։
Ավելի վաղ Լևոնը հաղթել էր Ռամեշբաբու Պրագնանանդային և Նոդիրբեկ Աբդուսատորովին: Նա նաև մեկ անգամ ոչ-ոքի էր խաղացել Վինսենտ Քեյմերի հետ։
Այս խաղից հետ Արոնյանը 3 միավոր ունի իր ակտիվում և միանձնյա գլխավորում է մրցաշարի մրցաշարային աղյուսակը: