«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոհ է Ա Սերիայի 23-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ հանդիպման արդյունքից (3-1): Այս խաղում հայ ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ։
«Մեզ համար կարևոր էր հաղթել և լավագույնս տրամադրվել «Պորտուի» դեմ խաղին։ Հանդիպումը հեշտ չէր, բայց մենք հաղթեցինք, և ես շատ գոհ եմ։
Պայքարեցինք մինչև խաղի վերջը։ Մենք հիանալի աշխատանք ենք կատարել: Մենք ցույց տվեցինք, որ պետք չէ մեզ հետ կատակել»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Այս հանդիպումից հետո «Ինտերը» 47 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Նապոլիին» զիջելով 15 միավորով: «Ուդինեզեն» 30 միավորով 9-րդ տեղում է: