Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ասել է, որ ֆուտբոլ խաղալու համար բավական չէ միայն գոլ խփելու ցանկությունը, այլ պետք է ունենալ մի քանի հմտություններ։
«Եթե խաղի ժամանակ մտածում ես միայն գոլ խփելու մասին, ապա քեզ մնում է միայն երկու լավ պաշտպանի հանդիպել, և ամեն ինչ վերջացել է:
Կարելի է ասել, որ ֆուտբոլ խաղալ չգիտես. չգիտես ինչպես խաղալ մեկ հպումով, չգիտես ինչպես շարժվել, երբ մտածում ես միայն գոլ խփելու մասին»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Telefoot-ը:
35-ամյա Բենզեման ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացին երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2024 թվականը։