Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»։
Նեապոլյան թիմի կազմում առաջին կեսում աչքի ընկավ Խվիչա Կվարացխելին։ Երկրորդ խաղակեսում մեկական գոլ խփեցին Վիկտոր Օսիմհենն ու Էլիֆ Էլմասը։
«Նապոլին» 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 16 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ինտերից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։
«Կրեմոնեզեն» 8 միավորով վերջին տեղում է։