«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման մասին (1:3)։
«Մենք գիտեինք, որ դժվար խաղ է լինելու երեք արտագնա հաղթանակներից հետո, բայց մենք պատրաստ չէինք նման մրցակցի: Մենք սխալներ թույլ տվեցինք, գոլեր բաց թողեցինք, որոնցից կարող էինք խուսափել։
Երկրորդ խաղակեսում մենք փորձեցինք հետևողական լինել, մոռանալ հաշվի մասին և մրցունակ լինել, և կարծում եմ, որ դա մեզ հաջողվեց։
Պետք է զգույշ լինենք մեր ունեցած հնարավորությունների նկատմամբ, բայց առաջին խաղակեսում մրցակիցը մեզնից լավն էր և վճռեց հանդիպման ելքը։ Ես կարող եմ միայն ներողություն խնդրել մեր երկրպագուներից։
Վատ հանդիպում էր, բայց մենք պետք է սովորենք և օգտագործենք այս փորձը հաջորդ խաղերում»,- Էմերիի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
«Ասթոն Վիլան» 28 միավորով 11-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: