Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով հաղթեց «Լիդսին»։ Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է հանդիպման մասին։
«Եվս մեկ անգամ ցույց տվեցինք, որ թիմ ենք։ Մենք Եվրոպայի միակ թիմն ենք, որը խաղում է չորս մրցաշարերում։ Մենք պետք է օգտագործենք ամբողջ կազմը։ Բոլորն իրենց ներդրումն ունեն»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը Sky Sports-ի հետ զրույցում։
ՄՅՈւ-ն ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը, դուրս է եկել Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ և Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ։ Եվրոպա լիգայում էլ թիմը 1/16 եզրափակիչում կմրցի «Բարսելոնայի» հետ։