«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի իր 400-րդ խաղը։
«Այսօր ես կենտրոնացած էի միայն հաղթանակի վրա, և մենք ստացանք այն: Այսպիսով, այժմ ես կարող եմ վայելել Պրեմիեր լիգայի իմ 400-րդ խաղը: Հիանալի է այստեղ գալը, խաղալ այնպես, ինչպես մենք այսօր խաղացինք: Չոր հաղթանակ, երեք կարևոր միավոր և 400 խաղ ակումբի համար. դա կատարյալ օր էր»,- Դե Խեայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում հյուրընկալվելիս հաղթեց «Լիդսին» (2:0):
32-ամյա իսպանացին դարձավ այս նշագծին հասած ամենաերիտասարդ դարպասապահը։