«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը քննադատել է մանկունիացիների ֆուտբոլիստներին, ովքեր ԱՊԼ-ի 9-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղից առաջ ջերմորեն ողջունել են մերսիսայդցիների խաղացողներին.
«Նրանք ինձ համար զզվելի են: Գնում եք պատերազմ, բայց նրանք կանգնել են թունելում, գրկախառնվում ու համբուրում են միմյանց:
Ոչ մի ակնարկ դիմակայության մասին: Դուք կռվի եք դուրս գալիս նրանց դեմ:
Ֆուտբոլն այնքան էլ շատ չի փոխվել, իսկ ահա ֆուտբոլիստները բոլորովին ուրիշ են դարձել: Դուք պատերազմի եք դուրս գալիս նրանց դեմ: Բայց կանգնած գրկախառնվում են: Զրուցեք խաղից հետո, կամ առհասարակ մի խոսեք նրանց հետ»,- ասել է Քինը Sky Sports-ի եթերում:
Դաշտ դուրս գալուց առաջ միմյանց ողջունել էին դարպասապահներ Դավիդ դե Խեան ու Ալիսոնը, ինչպես նաև Բրազիլիայի հավաքականում թիմակիցներ Ռոբերտո Ֆիրմինոն, Ֆաբինյոն, Ֆրեդը, Անդրեաս Պերեյրան, Անգլիայի հավաքականում թիմակիցներ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և Մարկուս Ռեշֆորդը, և Շոտլանդիայի հավաքականում խաղընկերներ Էնդրյու Ռոբերտսոնն ու Սքոթ Մակտոմինին:

