«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լիարժեք մարզում է անցկացրել թիմի ընդհանուր խմբում և, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի «Տորինոյի» հետ խաղի հայտացուցակում։ Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Մինչ այս շվեդ հարձակվողը ութ ամիս չէր մարզվել թիմի հետ և ապաքինվում էր վնասվածքից։
Հիշեցնենք, որ մայիսին Իբրահիմովիչը վիրահատության էր ենթարկվել, որից հետո վերականգնողական գործընթաց անցել։ Վերջին անգամ ֆուտբոլիստը «Միլանի» մեկնարկային կազմում եղել է 2022 թվականի հունվարի 17-ին։ Անցած մրցաշրջանում շվեդ հարձակվողը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ա Սերիայի 22-րդ տուրի «Միլան» – «Տորինո» հանդիպումը կկայանա ուրբաթ ՝ փետրվարի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։