«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն մեկնել է Ստամբուլ։
Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, ֆուտբոլիստը Միլանից մեկնել է Ստամբուլ, որտեղ պայմանագիր կկնքի տեղի «Գալաթասարայի» հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացին թուրքական թիմ կտեղափոխվի միայն այն պայմանով, եթե պայմանագրում 35 մլն եվրոյի հրաժարագնի կետ ներառվի։
Նշվում է, որ կողմերը համաձայնության են ասել և մնում է ավարտին հասցնել գործարքը։