«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին կոշտ քննադատության է ենթարկել ռոսոներիներին Ա Սերիայի՝ «Ինտերի» դեմ խաղում (0-1).
«Միլանն» այլևս թիմ չէ. դա առաձնապես զգացվեց առաջին կեսում: «Ինտերը» կարծես սպարինգ էր անցկացնում: «Միլանն» ուղղակի վազում էր մրցակիցների ետևից, ընդ որում միշտ ուշացած: Ոչ ճնշում, ոչ առաջ ընթանալ, միայն մեղմ դիմադրություն:
Առաջին կեսում «Միլանը» քանի՞ հարված էր կատարել դարպասին. զրո: Այդ խաղն «Ինտերի» մենախոսությունն էր, որը դիմադրության չհանդիպեց ու առաջին կեսն ավարտեց՝ գերիշխելով խաղադաշտում: «Միլանը» նրանց ամեն ինչ թույլ էր տրվել և «Ինտերն» իրեն հարմարավետ էր զգում»,- Սակիի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը: