«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է իր թիմի խաղի մասին միլանյան դերբիում «Ինտերին» պարտվելուց հետո (0-1).
«Մենք լավ էինք պաշտպանվում, բայց պետք է ավելի լավ խաղայինք գնդակով: Առաջին խաղակեսում հաջողության չհասանք հարձակման գծում, սակայն ընդմիջումից հետո ամեն ինչ շատ ավելի լավ ստացվեց։
Որպես մարզիչ, ով տեսնում է իրավիճակը ներսից՝ վստահ եմ, որ մեր սովորական մարտավարությամբ այսօր էլ ավելի դժվար կլիներ մեզ համար։ Մեզ փոփոխություն էր պետք, այդ իսկ պատճառով այսօր այլ սխեմայով խաղացինք»,- DAZN-ին ասել է Պիոլին:
«Միլանը» մրցաշարային աղյուսակում 38 միավորով վեցերորդ տեղում է: «Ինտերը» 43 միավորով երկրորդն է՝ առաջատար «Նապոլիից» հետ մնալով 13 միավորով: