«Գալաթասարայը» պատրաստ է գնել «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Թուրքական ակումբը 23-ամյա խաղացողին առաջարկում է պայմանագիր մինչև 2027 թվականը։ Ձանիոլոյի աշխատավարձը կարող է հասնել 3 միլիոն եվրոյի մեկ մրցաշրջանում։
Ֆուտբոլիստը համաձայն է նման պայմաններին, սակայն ցանկանում է 25-30 միլիոն եվրոյի չափով հրաժարագնի կետ ներառել պայմանագրում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։
Այս մրցաշրջանում նա «Ռոմայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։