Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության հետաձգված 17-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղից առաջ մեկնաբանել է մրցակցի մարզիչ Ջենարո Գատուզոյի հեռացումը։
«Սա է իրականությունը մարզիչների համար: Մենք բոլորս էլ երբևէ հեռացվել ենք աշխատանքից․․․ բացի Գվարդիոլայից։
Բայց նույնիսկ Պեպը մի օր կհեռացվի աշխատանքից, եթե նա շարունակի երկար աշխատել։
Դա ինձ հետ պատահել է իմ կարիերայի ընթացքում, բայց ես դեռ այստեղ եմ»,- ասել է Անչելոտին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։