Գործակալ Թեդ Դիմվուլան, որը ներկայացնում է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեուի շահերը, մեկնաբանել է լուրերն այն մասին, որ իր հաճախորդը շուտով կարող է փոխել ակումբային գրանցումը։
«Լեաուի շուրջ շատ խոսակցություններ կան: Մենք միասին աշխատում ենք պայմանագրի երկարաձգման ուղիներ գտնելու համար։ Ռաֆայելի առաջնահերթությունները չեն փոխվել։ Նա ցանկանում է մնալ «Միլանում» և ցանկանում է աճել, առաջադիմել։ Նա խելագարորեն սիրահարված է այս քաղաքին։ Ռաֆայելը կենտրոնացած է ակումբին առավելագույն օգուտ բերելու վրա, Լեաուն հուսով է, որ շուտով կավարտվի այն դժվարին շրջանը, որով այժմ ապրում է ակումբը, և «Միլանը» կրկին ուժեղ կդառնա»,- Դիմվուլայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Վինգերի գործող համաձայնագիրը միլանյան թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին նախատեսում է նոր պայմանագիր կնքել մինչև 2027 թվականը՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա խաղացողը «Միլանի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: