«Արսենալը» շարունակում է փորձեր կատարել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի ձեռքբերելու ուղղությամբ:
Լոնդոնցիները Էկվադորի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի համար մինչև 70 մլն ֆունտ է առաջարկել բոնուսներով, բայց «Բրայթոնը» մերժել է, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ «Բրայթոնը» մերժել էր նաև «Արսենալի»՝ 60 մլն կազմող առաջարկը, քանի որ չէր ցանկանում բաժանվել Կայսեդոյից ձմռանը:
Նշենք՝ անձամբ ֆուտբոլիստը բաց է թողել թիմի մարզումն ու արդեն հրաժեշտ է տվել թիմին: