Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն դժվար թե մնա Միլանի «Ինտերում» վարձակալության ժամկետի ավարտից հետո:
Calciomercato-ի տեղեկություններով՝ բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի ակումբներ։ Խոսքը Մյունխենի «Բավարիայի», Լոնդոնի «Տոտենհեմի», Մադրիդի «Ատլետիկոյի» և «Նյուքասլի» մասին է։
Իր հերթին, Լոնդոնի «Չելսին», որին պատկանում են բելգիացու տրանսֆերային իրավունքները, պատրաստ է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը։ 29-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոմելուն ութ հանդիպում է անցկացրել Ա Սերիայում՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: