Լուչիանո Սպալետին գնահատել է «Նապոլիի» հաղթանակը «Ռոմայի» նկատմամբ (2-1) Ա Սերիայում։
«Այսպիսի հանդիպումներում կարող ես հաղթել միայն այն դեպքում, եթե հաղթանակի կամք ցուցաբերես սկսած թիմի մարզչական շտաբից մինչև պահեստայինների նստարան:
Նման հանդիպումները ծանր են, բայց նրանք, ովքեր փոխարինման դուրս եկան, ապացուցեցին, որ դեռ պահեստայինների նստարանից նրանք արդեն խաղի մեջ էին: Եվ սա մեր թիմի գլխավոր որակն է։
Եթե այդքան երկար, ինտենսիվ մրցաշրջանի ընթացքում, ամենօրյա աշխատանքում, ոչ բոլորն են թիմակիցների հետ նույն ալիքի վրա և նախընտրում են զուտ թիմակցի տեղը զբաղեցնել, քան նրա հետ կողք կողքի խաղալ, ապա արդյունքի չես հասնի»,- մեջբերում է Սպալետիին Football Italia-ն։