Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Ռեալ Սոսիեդադի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։
«Ռեալը» 18 խաղից հետո 42 միավորով 2-րդ տեղում է և 5 միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային»։ «Ռեալ Սոսիեդադն» անցկացրել է 19 խաղ և 39 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։