«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ա Սերիայի 20-րդ տուրի «Մոնցայի» դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է իր թիմի մասին։
«Մենք մոտենում ենք այս հանդիպմանը՝ վերջին երկու հանդիպումներում ունենալով ընդամենը մեկ միավոր, ընդ որում, ընթացքում բաց թողնելով ութ գնդակ, պետք է բարելավել այս ցուցանիշը։ Մենք մինչ այժմ 17 խաղում 7 գոլ ենք բաց թողել, ուստի պետք է վերադառնանք հին պաշտպանական համակարգերին: «Մոնցան» լավ խաղ ցուցադրող թիմ է, արդեն Իտալիայի գավաթում նրանք լավ հանդիպում անցկացրին: Այնպես որ սա մեզ համար կարևոր հանդիպում է լինելու, որի շնորհիվ պետք է վերադառնանք հաղթական տեմպերին։
Թիմը պետք է մնա մեկուսացված ամեն ինչից, կենտրոնացած և հաղթանակներին վերադառնալու ձգտումով, որպեսզի միավորներ վաստակի: Արտաքին խնդիրները մեզ չպետք է մտահոգեն, քանի որ մենք ունենք ղեկավարություն, որը կարող է լուծել ամեն ինչ։ Մենք պետք է լավ անցկացնենք առաջիկա 19 հանդիպումները»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։