«Միլանի» գլխավոր տնօրեն Պաոլո Սկարոնին ասել է, որ ակումբը պատրաստ է իրականացնել առանց «Ինտերի» հետ համագործակցության նոր մարզադաշտի կառուցման իր պլանները։
«Եթե դա չլինի «Ինտերի» հետ միասին «Սան-Սիրոյի» հիմքի վրա, «Միլանը» պատրաստ է մենակ նոր մարզադաշտ կառուցել։ Եկեք չհանձնվենք։ Վստահեցնում եմ, որ «Միլանը» նոր մարզադաշտ կունենա։ Առաջին իսկ հնարավորության դեպքում մենք կանցնենք գործի։
«Միլանը» մարզադաշտի հաշվին 40 մլն եվրո է վաստակում։ Մենք ինչպե՞ս կարող ենք նման ցածր եկամտով մրցակցել միջազգային մակարդակում։ Ահա թե ինչու ենք վստահաբար ուզում նոր մարզադաշտ կառուցել»,- Սկարոնիի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։