«Լիդսը» համաձայնության է եկել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենիի հետ պայմանագրի պայմանների շուրջ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստն ու ակումբը լիովին համաձայնության են եկել համագործակցության պայմանների շուրջ։
Այնուամենայնիվ, «Լիդսը» դեռևս չի համաձայնեցրել «Յուվենտուսի» հետ տրանսֆերի փոխհատուցման չափը: Ակումբները հեռու են 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ համաձայնությունից, սակայն բոլոր կողմերը լավատես են գործարքի հնարավոր լինելու հարցում։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում նաև «Վեսթ Հեմի»՝ Մաքքենիի նկատմամբ հետաքրքրության մասին։ Ամերիկացին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2020 թվականից, երբ տեղափոխվեց «Շալկեից»։