Նյուքասլը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում, Փոթերի կախարդական փայտիկը դեռ չի աշխատում, Լիվերպուլի հերթական ճգնաժամը․ Իրավիճակը թոփ լիգաներում (մաս 4) — Armsport.am
13.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին

    Բարսելոնայի ֆուտբոլիստ Ռաֆինյան ասել է՝ որն է աշխարհի լավագույն առաջնությունը

    Չելսին հաջորդ մրցաշրջանում կկարողանա ընտրել, թե եվրագավաթային որ մրցաշարում հանդես գալ

    Ռաֆինյան խոսել է Ոսկե գնդակի հանդեպ իր վերաբերմունքի մասին

    Հայտնի է՝ Մյուլերը որտեղ կարող է շարունակել կարիերան

    Հալանդը մեկ բառով է բնութագրել ընթացիկ մրցաշրջանը Մանչեսթեր Սիթիի համար

    Անչելոտիի որդին կլինի իր օգնականը Բրազիլիայի հավաքականի առաջին խաղերում

    ՈՒԵՖԱ-ն «հեռացրել է» Բարսելոնային անարդարացիորեն պատժելու մեջ կասկածվող մրցավարին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին

            Բարսելոնայի ֆուտբոլիստ Ռաֆինյան ասել է՝ որն է աշխարհի լավագույն առաջնությունը

            Չելսին հաջորդ մրցաշրջանում կկարողանա ընտրել, թե եվրագավաթային որ մրցաշարում հանդես գալ

            Ռաֆինյան խոսել է Ոսկե գնդակի հանդեպ իր վերաբերմունքի մասին

            Հայտնի է՝ Մյուլերը որտեղ կարող է շարունակել կարիերան

            Հալանդը մեկ բառով է բնութագրել ընթացիկ մրցաշրջանը Մանչեսթեր Սիթիի համար

            Անչելոտիի որդին կլինի իր օգնականը Բրազիլիայի հավաքականի առաջին խաղերում

            ՈՒԵՖԱ-ն «հեռացրել է» Բարսելոնային անարդարացիորեն պատժելու մեջ կասկածվող մրցավարին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Նյուքասլը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում, Փոթերի կախարդական փայտիկը դեռ չի աշխատում, Լիվերպուլի հերթական ճգնաժամը․ Իրավիճակը թոփ լիգաներում (մաս 4)

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Գերմանիա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  27.01.23 / 19:07
                  0

                  Շարունակում ենք ծանոթանալ իրավիճակներին թոփ լիգաներում մրցաշրջանի առաջին հատվածից հետո։ Այս անգամ հերթն Անգլիայի Պրեմիեր լիգայինն է։

                  Վերցրեք սուրճ կամ թեյ, հարմար տեղավորվեք փափուկ բազմոցին և երկար նախաբանի փոխարեն, միանգամից սկսենք․․․ 😉

                  Մրցաշարային աղյուսակն այս պահի դրությամբ․

                  1․ «Արսենալ» — 50 միավոր
                  2․ «Մանչեսթեր Սիթի» — 45
                  3․ «Նյուքասլ» — 39
                  4․ «Մանչեսթեր Յունայթեդ» — 39
                  5․ «Տոտենհեմ» — 36
                  6․ «Բրայթոն» — 31
                  7․ «Ֆուլհեմ» — 31
                  8․ «Բրենտֆորդ» — 30
                  9․ «Լիվերպուլ» — 29
                  10․ «Չելսի» — 29
                  ․․․․
                  18․ «Բորնմուտ» — 17
                  19․ «Էվերտոն» — 15
                  20․ «Սաութհեմփթոն» — 15

                  Կարճ անդրադարձ եվրագավաթային տեղերի համար պայքարին

                  Առաջին 4 տեղերը զբաղեցրած թիմերն ապահովում են իրենց տեղը Չեմպիոնների լիգայի, իսկ 5-րդ թիմը՝ Եվրոպա լիգայի խմբային փուլերում։ Եվրագավաթային ևս երկու ուղեգիր նվաճում են Անգլիայի գավաթի և Լիգայի գավաթի հաղթողները։ Եթե այդ գավաթները նվաճում են առաջնությունում առաջին 5 տեղերը զբաղեցրած թիմերը, ապա եվրագավաթային ուղեգիրը տրվում է ԱՊԼ-ում 6-7-րդ տեղը զբաղեցրած թիմերին։

                  ⚽ Երբ աշակերտը գերազանցում է ուսուցչին

                  Շատերը չէին էլ հավատա, եթե մրցաշրջանի սկզբին նրանց ասեին, որ «Արսենալը» առաջնության կեսից հետո միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը։ Չեմպիոնության համար պայքարում շատերն ակնկալում էին տեսնել «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» մրցավազքը, բայց այս պահին ունենք լրիվ այլ իրականություն։

                  Այն, որ «Արսենալն» այժմ առաջինն է, բոլորովին պատահականություն չէ։ Այս ամենն Արտետայի՝ երեք տարվա ընթացքում կատարած համակարգային աշխատանքի արդյունքն է։ Հատկանշական է, որ մինչ լոնդոնյան թիմի ղեկը ստանձնելն Արտետան «Մանչեսթեր Սիթիի» համակարգում էր՝ լինելով Պեպ Գվարդիոլայի օգնականը։ Ստացվում է, որ այս պահին աշակերտը գերազանցում է իր ուսուցչին չեմպիոնական մրցավազքում։ Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ լոնդոնցիների հաջողություններում իրենց ներդրումն ունեն նաև թիմի նորեկներ Զինչենկոն և Ժեզուսը, որոնք պետք չեկան Գվարդիոլային «Ման․Սիթիում»։ «Արսենալի» հաջողության գրավականներից մեկն էլ թիմի կայունությունն է և ֆուտբոլիստների հիանալի մարզավիճակը։ Շատ մեծ առաջընթաց են գրանցել Սալիբան, ով պաշտպանության հենասյունն է դարձել, ինչպես նաև Մարտինելին, Ուայթը, Սական, Նկետիան․․․ Իսկ Ջական և Էդեգորը պարզապես ֆանտաստիկ մրցաշրջան են անցկացնում։ Բացի այդ, «Արսենալը» երկրորդ ամենաերիտասարդ կազմն ունի առաջնությունում, ֆուտբոլիստները շատ ինտենսիվ են գործում, կարողանում են մինչև վերջին րոպեները պահել խաղային ռիթմը։ Այս ամենին գումարում ենք Արտետայի ճկունությունը, որը կարողանում է ցանկացած մրցակցի դեմ կիրառել համապատասխան մարտավարություն՝ նույնիսկ հանդիպման ընթացքում փոխելով խաղային սխեմաներն ըստ անհրաժեշտության, և ստանում ենք «Արսենալի» հաջողության բանաձևը։ Եվ ամենակարևորը՝ թիմը բնավորություն ունի․․․ Հենց դա էր վերջին տարիներին «Արսենալի» գլխավոր խնդիրներից մեկը։

                  Կարո՞ղ է ինչ-որ բան փոխվել առաջնության մնացած ժամանակահատվածում։ Այո՛, կարող է։ Չմոռանանք նախորդ մրցաշրջանը, երբ Արտետայի թիմը լավագույն քառյակում էր գրեթե ամբողջ առաջնության ընթացքում, բայց վերջին պահին չկարողացավ պահպանել տեմպը և զրկվեց ՉԼ-ի ուղեգրից։ Եվ հենց այն, որ մենք թիմի երիտասարդ լինելը համարում էինք առավելություն, կարող է և հակառակ ազդեցությունն ունենալ։ Փորձի պակասը․․․ ի տարբերություն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների մեծամասնության` «Արսենալի» ֆուտբոլիստների գերակշիռ մասին պակասում է այդ փորձը։ Չմոռանանք նաև վնասվածքների գործոնը․ օրինակ, կիսապաշտպան Պարտին, որը մրցակցի գրոհները քանդող գլխավոր ուժն է, հաճախակի է ամենաանհարմար պահերին լազարեթի այցելու դառնում։ Վերը նշված գործոններից ոչ ոք ապահովագրված չէ։ Բացի այդ, միավորների առավելության պաշարն այդքան զգալի չէ, որ վստահաբար հիմիկվանից «Արսենալին» օծենք չեմպիոն, գումարած՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ դեռ երկու հանդիպում էլ կա, և շատ բան կախված կլինի հենց առաջատարների անմիջական հանդիպումներից։ Եվ այստեղ ուշադրություն, լեդիս ընդ ջենթլմենս, այս երկու հանդիպումներից առաջ թիմերի «անոնսային հանդիպումը» կկայանա այսօր՝ հունվարի 27-ին։ Բայց հանդիպումը կկայանա ոչ թե առաջնության շրջանակում, այլ Անգլիայի գավաթի։ Սա յուրօրինակ ռեպետիցիա կլինի առաջիկա կարևորագույն երկու հանդիպումներից առաջ։

                  Համենայն դեպս, «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» տևական հեգեմոնիայից հետո հաճելի կլինի ԱՊԼ-ում տեսնել նոր չեմպիոնի, բայց այդ տիտղոսին արժանի լինելը դեռ պետք է ապացուցել մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում։

                  «Մանչեսթեր Սիթիի» մոտ ամեն ինչ նորմալ է։ Եվ սա կատակ չէ, պարզապես «Արսենալն» է լավ իմաստով «աննորմալ» շատ լավը։ Թիմում ոչ մի ճգնաժամ էլ չկա, նրանք խաղում են իրենց ֆուտբոլը, խաղացողների մեծ մասը հրաշալի մարզավիճակում է, իսկ թիմի նորեկ Հոլանդը․․․ «Երիտասարդ վիկինգի» խաղի, նրա ռեկորդների մասին կարող ենք նույնիսկ առանձին նյութ գրել։ Այ այդքան տպավորիչ է նրա դեբյուտն ԱՊԼ-ում։ Անձամբ ես չէի էլ կասկածում, որ նա մեծ օգուտ կտա Գվարդիոլայի թիմին, բայց կարծում էի, որ սկզբում նրան ժամանակ պետք կգա նոր առաջնությանը, նոր թիմին հարմարվելուն, որը բոլորովին այլ խաղաոճ ուներ` առաջին հայացքից ոչ այդքան հարմար Էրլինգին։ Բայց Գվարդիոլան այս դեպքում ցույց տվեց իր մարտավարական ճկունությունն ու որոշակի փոփոխություններ արեց թիմի խաղաոճում՝ ինչ-որ տեղ այն հարմարեցնելով Հոլանդին։ Արդյունքում, մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, թե ինչ ֆուտբոլային «հրեշ» է Էրլինգը․․․ 25 գոլ այս պահի դրությամբ, և դեռ առաջնության կեսն է։ Մի րոպե՝ նախորդ մրցաշրջանում առաջնության գլխավոր ռմբարկուներ Սոնն ու Սալահն ավելի քիչ գոլ էին խփել (23-ական գոլ) ամբողջ տարվա ընթացքում։ Այս պահին Հոլանդը վստահաբար գլխավորում է «ոսկե խաղակոշիկի» մրցավազքը, մյուս թոփ լիգաներում և հենց ԱՊԼ-ում ոչ ոք նույնիսկ մոտ չէ նրա ցուցանիշներին։ Այսքանը «Էրլինգ շիկահերի» մասին։

                  Ինչ վերաբերում է չեմպիոնական մրցավազքին, «Մանչեսթեր Սիթին» պետք է շարունակի խաղալ իր ֆուտբոլը՝ ակնկալելով, որ Արտետայի թիմն այդ ժամանակահատվածում միավորներ կկորցնի։ Ու չենք մոռանում` նույն «Արսենալի» հետ դեռ երկու հանդիպում էլ կա անցկացնելու։ Գլխավոր գործոններից մեկը, որը կարող է խանգարել Գվարդիոլայի թիմին այս մրցաշրջանում, դա Չեմպիոնների լիգան է։ Ի տարբերություն «քաղաքաբնակների»` «Արսենալը» չի մասնակցում ՉԼ-ին, այլ շարունակում է պայքարը ԵԼ-ում։ Ու հաշվի առնելով, որ ԱՊԼ-ում հաղթանակն անկասկած ավելի կարևոր է Արտետայի թիմի համար, քան ԵԼ-ում հաջողությունը, կարող ենք ակնկալել, որ «Արսենալն» իր ամբողջ ուշադրությունը կկենտրոնացնի ներքին առաջնության վրա։ Բացի այդ, ԵԼ-ում մրցակցությունը համեմատելի չէ ՉԼ-ի հետ: Իսկ ահա Գվարդիոլայի թիմին համառ պայքար է սպասվում երկու մրցաշարերում, ինչն իհարկե կարող է ազդել թիմի արդյունքների վրա։ Մնում է` Հոլանդը վնասվածք չստանա, թե չէ ամեն ինչ էլ ավելի է բարդ լինելու․․․

                  ⚽ Հաուն հրաշալի թիմ է կառուցել

                  Երբ նախորդ տարի Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամը գնեց «Նյուքասլը», շատերը սպասում էին, որ նավահանգստային քաղաքի թիմը կդառնա նոր «փողի տոպրակ» ակումբ։ Ակնկալվում էին ամպագորգոռ տրանսֆերներ, անվանի ֆուտբոլիստների հոսք դեպի այս ակումբ․ չէ՞ որ «Նյուքասլը» փաստացի աշխարհի ամենահարուստ ակումբն է դարձել։ Բայց, արի ու տես, որ ակումբի նոր սեփականատերերը լրիվ այլ ծրագրեր ունեին։

                  Արդեն հիմա կարող ենք փաստել, որ ակումբը որդեգրել է գրագետ ֆուտբոլային քաղաքականություն վարելու ուղի։ Ակումբը հետաքրքիր, բայց նաև հավակնոտ ծրագիր է կազմել՝ փորձելով քայլ առ քայլ, առանց միանգամից ֆանտաստիկ ներդրումների նախ թիմը հանել անդունդից և հետո աստիճանաբար տեղ զբաղեցնել գրանդների կողքին։ Աստիճանաբարը աստիճանաբար, բայց արդեն նոր սեփականատերերի օրոք երկրորդ մրցաշրջանում «Նյուքասլը» մրցաշարային աղյուսակի վերևում է։ Եվ դա առաջին հերթին ակումբի ղեկավարության և, իհարկե, գլխավոր մարզիչ Էդի Հաուի շնորհքն է։

                  Երբ եկան նոր սեփականատերերը, նրանք չփորձեցին թիմ հրավիրել անվանի մարզչի, այլ «Նյուքասլի» ղեկը վստահեցին Էդի Հաուին։ Նա մինչև այդ մոտ 10 տարի աշխատել էր «Բորնմուտում»․ այդ ժամակահատվածում նա թիմը Չեմպիոնշիփից դուրս բերեց ԱՊԼ և մի քանի տարի կարողացավ «բալերին» պահել էլիտայում։ Այսինքն երկարատև, աստիճանաբար առաջընթաց գրանցող և ահռելի ֆինանսական ներդրումներ չպահանջող ծրագրի վրա նա աշխատելու փորձ արդեն ուներ։ Այդ առումով Հաուն իդեալական է համապատասխանում արաբների ծրագրերին։ Թիմը սկսեց վարել գրագետ քաղաքականություն՝ առաջին հերթին ձեռք բերելով կազմում բացերը լրացնելու համար նախատեսված ֆուտբոլիստներ։ Կիրիան Տրիպյերի և Գիմարաեշի տրանսֆերները շատ մեծ դեր խաղացին նախորդ տարի՝ օգնելով թիմին դուրս գալ ԱՊԼ-ի ստորին հատվածից և ամրապնդվելով աղյուսակի միջնամասում։

                  Դրանից հետո ևս մի քանի տրանսֆեր, որոնք դիպուկ էին ու ըստ անհրաժեշտության, և այժմ «Նյուքասլն» արդեն պայքարում է` չեմպիոնության համար շատ բարձր կհնչի, բայց գոնե Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ Թիմն արդեն 16 հանդիպում չի պարտվում, դա ակումբի պատմության լավագույն շարքն է առանց պարտությունների: Վերջինս խաղադաշտում հավասար պայքար է մղում թոփ մրցակիցների հետ և ընդգծենք՝ առաջատար «Արսենալի» հետ միասին միայն մեկ պարտություն ունի այս մրցաշրջանում։ Օրինակ, երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթին» երեք անգամ է զիջել մրցակիցներին 2022/23 մրցաշրջանում։ Սա պարզապես ֆանտաստիկ ցուցանիշ է, հրաշալի արդյունք։ Եվ կարծում եմ` սա միայն սկիզբն է։ Իսկ առաջին քառյակում տեղ զբաղեցնելուն նպաստում է ևս մեկ շատ կարևոր գործոն․ թիմը հանդես չի գալիս եվրագավաթներում` ի տարբերություն առաջնությունում իր անմիջական մրցակիցներին։ Դա նրանց թույլ է տալիս ամբողջովին կենտրոնանալ և բոլոր ուժերը ներդնել ԱՊԼ-ում։

                  Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալու դեպքում, «Նյուքասլն» արդեն կարիերան շարունակելու գրավիչ տարբերակ կդառնա շատ աստղային ֆուտբոլիստների համար։ Մի քանի թանկարժեք տրանսֆեր պետք է որ կայանա այս ամառ, բայց ոչ թե պարզապես հնչեղ անունների համար, այլ իսկապես կազմն ուժեղացնելուն միտված տրանսֆերներ։ Միգուցե նույնիսկ վետերան գերաստղերի՞ տեսնենք «Նյուքասլում»․․․ Բայց դա արդեն կհակասի թիմի որդեգրած քաղաքականությանը։ Եթե նման տարբերակ լիներ, արդեն վաղուց ակումբը դա արած կլիներ։ Չնայած, ո՞վ գիտի` ամռանն արդեն կտեսնենք․․․ Իսկ այս պահի դրությամբ, անձամբ ինձ համար ոչ թե «Արսենալը», այլ հենց «Նյուքասլն» է այս մրցաշրջանի գլխավոր անակնկալը։

                  ⚽ Տոտենհեմ

                  «Տոտենհեմն» այս մրցաշրջանում միայն մեկ նպատակ է հետապնդում ներքին առաջնությունում՝ տեղ զբաղեցնել առաջին քառյակում։ Կոնտեի թիմն առաջին հատվածն անցկացրեց ոչ այնպես, ինչպես կարող էինք սպասել՝ հաշվի առնելով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում ցույց տված հրաշալի ֆուտբոլը։ Այն տեմպը, որը հավաքել էր թիմը, ամառային դադարից հետո այլևս չէր նկատվում։ Սոնի ֆանտաստիկ արդյունավետությունը, Կուլուշևսկու ու Բենտանկուրի հրաշալի մարզավիճակը․․․ այդ ամենը ասես մեկ րոպեում անհետացավ ինչ-որ տեղ։ ՉԼ-ում ևս թիմն անատամ խաղ էր ցուցադրում ոչ այդքան ահեղ մրցակիցների հետ, թեև արդյունքում կարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։ Նոր տրանսֆերները ևս դեռ իրենց լիովին չեն արդարացնում՝ Ռիշարլիսոն, Բիսումա, Լապորտ․․․ Լյորիսը ևս ոչ տպավորիչ մրցաշրջան է անցկացնում, մի քանի միավոր թիմը կորցրել է նրա սխալների արդյունքում։ Սոնի գոլային երաշտն էլ իր հերթին է զարմանալի․ նախորդ առաջնության գլխավոր ռմբարկուն (Սալահի հետ միասին) այս մրցաշրջանում ընդամենը 4 գոլ է խփել, ընդ որում՝ երեքը «Լեսթերի» հետ խաղում։ Այս ամենին գումարենք նաև ոչ խաղային գործոնները։ Կոնտեի հետ պայմանագիրը լրանում է այս ամառ, ակումբը կարծես թե չի շտապում այն երկարաձգել, իտալացին էլ իր հերթին այդքան էլ շահագրգռված չէ համագործակցությունը շարունակել։ Թիմի ավագ Քեյնը մեկ գնում է, մեկ մնում, նրա ապագան ևս անորոշ է․․․ Այս ամենը միգուցե թիմի խնդիրների գլխավոր պատճառը չէ, բայց, համենայն դեպս որոշակիորեն ազդում է մթնոլորտի վրա։

                  Բայց մի կարծեք, որ ամեն ինչ այդքան վատ է լոնդոնյան թիմում։ Թիմն ընդամենը երեք միավորով է հետ մնում քառյակից, այդքան էլ բարդ իրավիճակում չէ, ինչպես օրինակ «Չելսին» կամ «Լիվերպուլը»։ «Տոտենհեմի» գլխավոր խնդիրը գրանդների հետ խաղերն են, որտեղ թիմը գրեթե չի կարողանում միավորներ վաստակել, փոխարենը` «մուռը հանում» է մյուս ակումբներից, մասնավորապես առաջնության ստորին հատվածում գտնվող թիմերից։ Ամենադժվար ժամանակահատվածն առաջիկա մեկ ամիսն է․ «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», ՉԼ-ում՝ «Միլան», ահա այսպիսի մրցակիցների հետ հանդիպումներ ունի անցկացնելու Կոնտեի թիմը, որից հետո արդեն համեմատաբար «հարմար» ու «թեթև» մրցակիցների հետ հանդիպումներով կազմված գրաֆիկ է սպասվում։ Միգուցե, գարնանային հատվածում Կոնտեն կկարողանա թիմին վերադարձնել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մարզավիճակն ու տրամադրվածությունը, և «Տոտենհեմը» մինչև վերջին տուրերը կմնա ՉԼ-ի ուղեգրի համար մրցավազքում։

                  ⚽ ՄՅՈՒ 

                  Ռոնալդուի սկանդալային հարցազրույցը, կոնֆլիկտները Տեն Հագի հետ, թիմում կարգապահության հետ կապված խնդիրները, տրանսֆերային հաջողություններն ու անհաջողութոյւնները, Մագուայրի հասցեին թրոլինգը․․․ Մրցաշրջանը ՄՅՈՒ-ի համար գերհագեցած է իրադարձություններով։ Վերը նշված գործոնները բոլորը կապված են իրար հետ և զուգահեռ փոխազդեցությունների մեջ են։ Այս կծիկը քանդելը մեզանից շատ ժամանակ կպահանջի, և դրա իմաստն այդքան էլ չկա։ Ավելի կարևոր է մանկունիանցիների ներկայիս իրավիճակը։ Թիմը շատ լավ մարզավիճակում է, կան բոլոր նախադրյալներն ամրապնդվելու լավագույն քառյակում։

                  Թիմի արդյուքների վրա մեծ ազդեցություն թողեց երկու ֆուտբոլիստի տրանսֆեր։ Առաջինը, դա Կազեմիրոյի տրանսֆերն էր։ Բրազիլացին հաղթողի բնավորություն ունեցող ֆուտբոլիստ է, ում գալը «Օլդ Թրաֆորդ» ազդեց ոչ միայն խաղային առումով թիմի վրա, այլ նաև հոգեբանական ազդեցություն ունեցավ։ Նույնը կարելի է ասել նաև Քրիստիան Էրիկսենի մասին. դանիացու վերադարձը ֆուտբոլային էլիտա ընդհանրապես 2022 թվականի ամենաէպիկ դրվագներից է, որի մասին նույնիսկ կարելի է գիրք գրել կամ ֆիլմ նկարահանել։

                  Բայց, այնուհանդերձ, այս րոպեի դրությամբ կարծում եմ` ՄՅՈՒ-ն դեռ պատրաստ չէ չեմպիոնական մրցավազքին։ Տեն Հագը դեռ շատ ասպեկտներ շտկելու կարիք ունի, որի մասին նա անձամբ ինքն է վերջերս շատ խոսում․ կարգապահություն, խաղային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու բացակայություն և այլն։ Դեռ այդ ամենին գումարած չի բացառվում, որ ակումբի ղեկավար կազմում ևս տեղի ունենան փոփոխություններ։ Գլեյզերները ցանկանում են վաճառել ակումբը, խոսակցություններ կան, որ ՄՅՈՒ-ն կարող են գնել Մերձավոր Արևելքի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՊՍԺ-ի ներկայիս սեփականատերերը։ Այդ դեպքում չի բացառվում որ մանչեթերյան դերբին վերածվի «շեյխերի դերբիի»։

                  Ֆերգյուսոնի դարաշրջանի ավարտից հետո ՄՅՈՒ-ն կորցրել է երբեմնի փառքը, բայց միևնույն է՝ մանչեսթերյան ակումբը շարունակում է մնալ աշխարհում ամենամեծ հեղինակություն վայելող ակումբներից մեկը և դեռ ամենաշատ երկրապագուներ ունեցող ակումբներից մեկն է մոլորակի մասշտաբով։ Այնպես որ, ժամանակն է արդեն վերադառնալ նախկին բարձունքին, ավելի շատ հայտնվել թերթերի և ֆուտբոլային նորությունների դիտակետում` ոչ թե սկանդալների կամ ֆուտբոլիստներից որևէ մեկի ծաղրանկարների ու մեմերի տեսքով, այլ ֆուտբոլային հաջողություններով։

                  ⚽ Փոթերի կախարդական փայտիկը դեռ չի աշխատում. Լիվերպուլի հերթական ճգնաժամը

                  Թե ինչպիսի իրավիճակում են գտնվում Փոթերի ու Կլոպի թիմերը, բավական էր դիտել օրերս կայացած «Չելսիի» ու «Լիվերպուլի» հանդիպումը (0-0)։ Եթե կարճ՝ պարզապես ձանձրալի էր։ Երկու թիմերում էլ այժմ ճգնաժամ է, բայց տարբեր պատճառներով։

                  «Չելսին» վերակառուցման փուլում է։ Աբրամովիչի հեռանալուց հետո ակումբի նոր ղեկավարությունն ագրեսիվ տրանսֆերային քաղաքականություն է վարում։ Բավական է միայն այն փաստը, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «արիստոկրատները» բոլորից շատ ծախսեցին նորեկների վրա, այս ձմեռային պատուհանում «Չելսին» դեռևս նորից առաջատարն է այս ցուցանիշով, և, հավանաբար, այդպես էլ կմնա։ Դա բացատրվում է նրանով, որ սկզբից թիմը համալրվեց ֆուտբոլիստներով, որոնք պետք էին Տուխելին, իսկ հետո գերմանացուն հեռացրեցին, եկավ Փոթերը, ոչ Հարին, այլ Գրեհեմը՝ մարզիչը «Բրայթոնից», և այժմ ակումբը ձեռք է բերում արդեն նրան անհրաժեշտ խաղացողներին։ Բայց մյուս կողմից էլ այն տպավորությունն է, որ «Չելսին» պարզապես գնում է ֆուտբոլիստների, որոնք տվյալ պահին տեղին չեն, և նրանց փոխարեն անհրաժեշտ էր ձեռք բերել խաղացողների, որոնք իսկապես կլուծեին կազմում առկա խնդիրները։ Հարցականները շատ են, դրանց պատասխանների մեծ մասը դեռևս չկան, և, կարծում եմ, իրականում դեռ շուտ էլ է ինչ-որ գնահատական տալը։ Առաջիկա մի քանի ամսում մենք կհասկանանք, թե որքանով են արդարացված այդ տրանսֆերները, որքանով է Փոթերը համապատասխանում այս թիմին։ Սա նրա առաջին փորձն է այս մակարդակում, և միանշանակ ժամանակ է պետք տալ նրան իրեն դրսևորելու։ Չմոռանանք նաև վնասվածքների մասին․ որոշ առաջատարներ այժմ հասանելի չեն Փոթերին, այնպես որ այս պահի դրությամբ մասնագետը բավարարվում է այն ռեսուրսներով, ինչ ունի։ Կանխատեսումներ չեմ անի․ կամ Փոթերը ունի կախարդական փայտիկ, որը դեռ չի աշխատում, բայց շուտով ցույց կտա իր «մագիան», կամ էլ նա կհավաքի ճամպրուկները և կվերադառնա Հոգվարթս․․․ Համենայն դեպս, ինչպես ավելի վաղ ասել էր ակումբի նոր սեփականատեր Բոյլին, իրենք մեծ, երկարաժամկետ ծրագրեր ունեն և այդ ամենը վստահել են Գրեհեմին։ Տեսնենք, թե ինչ կլինի արդյունքում․․․

                  Իսկ ահա «Լիվերպուլին» հետապնդում են մշտական խնդիրները։ Մեկ շարքից դուրս են գալիս պաշտպանության հենասյունը հանդիսացող ֆուտբոլիստները, մեկ կիսապաշտպանությունում խաղը կառուցողները, կամ էլ հարձակման գծում անընդհատ պակասում են խաղը սրողները․․․ Սա գլխացավանք է արդեն որերորդ տարին անընդմեջ։ Կլոպն անընդհատ բողոքում է այս թեմայի վերաբերյալ․ միգուցե ժամանա՞կն է վերջնականապես լուծել այդ բացերը։ Միգուցե՞ ակումբին պակասում են ֆինանսական ռեսուրսները՝ երկու հավասարազոր կազմ հավաքելու համար։ Ըստ Կլոպի՝ մերսիսայդցիները չունեն այնպիսի ֆինանսական հնարավորություններ, ինչպիսին «Չելսիին» է, որպեսզի թանկարժեք ձեռքբերումներ անեն կազմն ուժեղացնելու համար։ Հնարավոր է՝ իրոք, այդպես է։ Բայց այս մրցաշրջանում միայն կադրային խնդիրները չէ, որ տեսանելի են։ Ընդհանուր առմամբ թիմում նկատվում է խաղային ճգնաժամ․ այն տպավորությունն է, որ կա մոտիվացիայի պակաս, բացի այդ շատ ֆուտբոլիստների մարզավիճակը հեռու է իդեալականից։ Եվս մեկ խնդիր, որի մասին Յուրգենը հաճախակի է խոսում՝ մրցաշրջանը բավականին երկար է և հագեցած, երբեմն շաբաթական մի քանի հանդիպում է անցկացվում, ֆուտբոլիստները չեն հասցնում վերականգնվել։ Բայց, եկեք անկեղծ լինենք, դա միայն «Լիվերպուլի» խնդիրը չէ, չէ՞․․․ Մյուս թոփ ակումբներն էլ են խաղում նույն գրաֆիկով, պայքարում գավաթներում և եվրոպական մրցաշարերում զուգահեռ։ Զգացնել է տալիս նաև Մանեի հեռանալը․ անընդհատ այն տպավորությունն է, որ թիմին ինչ-որ բան պակասում է։ Փող չկար, բայց մոտ 100 միլիոն գումար գտնվեց Նունյեսի տրանսֆերի համար․ մեղմ ասած՝ Մանեի տեղը նա չլրացրեց։ Գակպո՞․․․ իմ կարծիքով շատ լավ ձեռքբերում է, ԱԱ-ի գլխավոր բացահայտումներից մեկին փախցրեցին իրենց հավերժական մրցակցի՝ ՄՅՈՒ-ի քթի տակից, այն էլ ներկայիս պայմաններում շատ «համեստ» գումարով՝ մոտ 40-50 միլիոնով։ Կարդարացնի՞ այս տրանսֆերն իրեն` դեռ շուտ է ասել, գարնանը կերևա։ Համենայն դեպս, թիմում իսկապես փոփոխություններ են պետք։ Գարնանային հատվածում Կլոպը պետք է քամի առավելագույնը ներկայիս կազմից, իսկ ահա ամռանը պետք է դուրս գալ «մեծ շոփինգի», չպետք է սահմանափակվել մեկ-երկու տրանսֆերով։ Միգուցե ժամանակն է ազատվել որոշ վետերաններից, թիմը կառուցել ավելի երիտասարդ ֆուտբոլիստների շուրջ, որոնք հաղթանակների քաղց ունեն, և ամենակարևորը՝ չլինի մոտիվացիայի պակաս։

                  Համենայն դեպս, ժամանակավոր ճգնաժամը դա նորմալ է, ֆուտբոլի անպակաս մասը։ Որոշ թիմերի մոտ այն շուտ է անցնում, որոշների մոտ էլ` տևում մի քիչ շատ։ Շատ դեպքում էլ ճգնաժամն այդքան էլ խորը չէ, դրսևորվում է միայն որոշակի կարճ ժամանակահատվածով, բայց մրցակիցների հիանալի մարզավիճակի, անսպասելի հաջող ելույթների ֆոնին, կոնկրետ թիմի այդ բարդ ժամանակահատվածը դիտարկվում է որպես լուրջ ճգնաժամ։ Երբեմն դուք վատը չեք, այլ մրցակիցն է պարզապես շատ լավը․․․ Կարծում եմ, որ «Չելսին» և «Լիվերպուլը» կհաղթարեն խնդիրների մեծ մասը հենց այս մրցաշրջանի ընթացքում: Վերջիններս աղյուսակի վերնամասից այդքան էլ հեռու չեն, և միանգամայն իրատեսական է մրցաշրջանն ավարտել լավագույն յոթնյակում:

                  ⚽ Բրայթոն

                  «Բրայթոնի» հաջող ելույթները շարունակվում են դեռ նախորդ մրցաշրջանից։ Ամեն ինչի սկիզբը դրվեց Փոթերի օրոք, ում թողած գործը հաջողությամբ շարունակում է նրան փոխարինած իտալացի մասնագետ Դե Զերբին։ Շատ է տպավորում թիմի կատարած սելեկցիոն աշխատանքը։ Միայն վերջերս կայացած ԱԱ-ում անգլիական ակումբն ուներ 6 ներկայացուցիչ։ Էստուպինիանն ու Կաստիլիոն Էկվադորի հավաքականի մեկնարկային կազմի խաղացողներ էին և լավ տպավորություն թողեցին, կիսապաշտպան Միտոման Ճապոնիայի հավաքականի «ջոկերներից» մեկն էր, իսկ ահա Ալեքսիս Մակալիստերը դարձավ աշխարհի չեմպիոն՝ լինելով Արգենտինայի հավաքականի հիմնական կազմի խաղացող։ Դարպասապահ Ռոբերտ Սանչեսը Իսպանիայի հավաքականի, իսկ կիսապաշտպան Տրուսարդը՝ Բելգիայի հավաքականի հայտացուցակում էր։ Առաջինը մրցաշարում խաղաժամանակ չստացավ, իսկ բելգիացին մասնակցեց երեք հանդիպման։

                  Ճիշտ է, Տրուսարդն արդեն «Բրայթոնի» ֆուտբոլիստ չէ․ օրերս նրան ձեռք բերեց ԱՊԼ-ի առաջատար «Արսենալը»։ Եվ, կարծում եմ, սա միայն դեռ սկիզբն է։ Բոլոր առաջատարների նկատմամբ էլ կա հետաքրքրություն գրանդ ակումբներից, բոլորն էլ դեռ երիտասարդ են ու հեռանկարային, այնպես որ, «Բրայթոնին» դժվար թե հաջողվի պահպանել թիմի կորիզը հաջորդ մրցաշրջանում։ Վերջերս Մայքլ Օուենն ասել էր, որ Միտոման լավագույն տրանսֆերն է ԱՊԼ-ում այս մրցաշրջանում։ Խոսքը տրանսֆերի համար ծախսված գումարի ու ֆուտբոլիստի ՕԳԳ-ի համադրության մասին է։ Եվ իսկապես, լիովին համաձայն եմ Օուենի հետ։ Եթե մի պահ մոռանանք Հոլանդի մասին, ապա Միտոման այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումն է ինձ համար։ «Բրայթոնը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար երկու տարի առաջ «Կավասակիին» վճարել էր երեք միլիոն եվրո։ Առաջին մրցաշրջանը Եվրոպայում նա անցկացրել է «Յունիոն Սեն Ժիլում»՝ վարձավճարով հանդես գալով բելգիական ակումբում։ Նա միայն այս մրցաշրջանից առաջ է վերադարձել «Բրայթոն» և կարճ ժամանակահատվածում դարձել է թիմի առաջատարներից մեկը։

                  Հետաքրքիր է՝ ամռանն առաջատարներից բաժանվելուց հետո «Բրայթոնին» կհաջողվի՞ նորից որակյալ աշխատանք կատարել տրանսֆերային շուկայում՝ արժանի փոխարինողներ և նոր տաղանդներ ձեռք բերելով հեռացողների փոխարեն։ Թե՞ շնորհալի ֆուտբոլիստների այս քանակն ընդամենը «մեկանգամյա ակցիա» էր։ Ահա և ավանսով ևս մեկ հետաքրքիր ինտրիգ արդեն հաջորդ մրցաշրջանի համար։ Չմոռանանք, որ թիմին ամեն դեպքում հնարավոր է անհրաժեշտ լինի երկարացնել պահեստայինների նստարանը, որովհետև Դե Զերբիի թիմը լավ հնարավորություն ունի աշնանը եվրագավաթներում հայտնվելու։

                  ⚽ Անհամեստ համեստները

                  Անդրադառնանք առաջնության մյուս անակնկալներին՝ «Ֆուլհեմին» և «Բրենտֆորդին»։ Անկախ նրանից, այս թիմերը տեղ կզբաղեցնեն եվրագավաթային գոտում, թե ոչ, մրցաշրջանի առաջին հատվածում ԱՊԼ-ի չափանիշներով այս համեստ ակումբներն արդեն իսկ իրենց գլխից վերև են թռչել։

                  «Ֆուլհեմից», անկեղծ ասած, անձամբ ես սպասում էի «ամեն ինչ՝ ինչպես միշտ» իրավիճակին։ Մենք սովոր ենք արդեն, որ այս թիմը վերադառնում է ԱՊԼ, մեկ մրցաշրջան «շրջագայում» էլիտայում, վերադառնում Չեմպիոնշիփ, այնտեղ բոլորին նորից հաղթում ու կրկին վերադառնում ԱՊԼ։ Դա արդեն, ասես, ֆուտբոլային գլխավոր մեմերից մեկը լինի։ Բայց ոչ այս անգամ։ Մարկո Սիլվայի թիմն այս մրցաշրջանում «խենթ» ֆուտբոլ է խաղում, ֆուտբոլիստների համար բոլորվին կապ չունի, թե ում դեմ են խաղում՝ «Լիվերպուլի», թե «Սաութհեմփոնի»։ Հիանալի մարզավիճակում է թիմի առաջատար Միտրովիչը, որը նախորդ մրցաշրջանում Չեմպիոնշիփի ռեկորդ գրանցեց խփած գոլերի քանակով, իսկ հիմա էլ տխրեցնում է ԱՊԼ-ի դարպասապահներին։ «Ֆուլհեմը» լավ տպավորություն է թողնում այս մրցաշրջանում և հետաքրքիր է` մինչև երբ կշարունակվի այս տեմպը։

                  «Բրենտֆորդն» ինձ համար ամենահետաքրքիր թիմերից մեկն է ԱՊԼ-ում։ Եվ դրա պատճառը ոչ միայն խաղադաշտում առկա ֆուտբոլային գործոնն է, այլ ակումբի փիլիսոփայությունը, վարած քաղաքականությունը։ Թիմի սեփականատերն Անգլիայի ամենահաջողակ մաթեմատիկներից մեկն է՝ Մեթյու Բենեմը, ով փորձեց հասարակ վիճակագրությունը, մաթեմատիկական ալգորիթմները տեղափոխել սպորտի ոլորտ։ Բենեմը, ով իր միլարդներն աշխատել է իր իսկ գիտելիքների շնորհիվ, առաջին փորձերը կատարեց Դանիայում։ Նա հիմնեց «Միդտյուլանդ» ակումբը, որը վերջին տարիներին ամենահաջողակ թիմերից մեկն է դանիական ֆուտբոլում, որտեղ սկսեց փորձարկել իր մտահղացումները։ Կազմվում է ֆուտբոլիստների ցուցակ, որտեղ ամեն ֆուտբոլիստի համար առանձին տվյալներ են հավաքվում (70-80 տվյալ)` սկսած ֆիզիկական պարամետրերից մինչև վիճակագրական տվյալներ։ Եվ այդպես մի քանի հարյուր, միգուցե նաև հազարավոր ֆուտբոլիստների տվյալներ են հավաքվում; Հետո, մաթեմատիկական ալգորիթմների օգնությամբ թիմի մասնագետները փորձում են հասկանալ՝ թե արդյոք կոնկրետ որևէ դիրքի համար մեծ ցուցակից որ ֆուտբոլիստն է իրենց համապատասխանում։ Այսինքն թիմը, մինչև որևէ ֆուտբոլիստ ձեռք բերելը «հազար անգամ կշռում է» այդ տրանսֆերի նպատակահարմարությունը։ Երբ այդ ամենը սկսեց իր օգուտները տալ «Միդտյուլանդում», Բենեմն արդեն փորձեց այդ ամենը տեղափոխել ավելի մեծ հարթություն՝ ԱՊԼ։ Նա ձեռք բերեց «Բրենտֆորդը» և կարճ ժամանակահատվածում թիմին դուրս բերեց ԱՊԼ (նախորդ մրցաշրջանում)։ Հիմա արդեն կռահեցի՞ք, թե ինչու են «Բրենֆորդում» այդքան շատ դանիացիները (և սկանդինավյան երկրների մյուս ներկայացուցիչները)։ Նույն մարզիչը՝ Թոմաս Ֆրանկը, ևս դանիացի է։ Այս պահի դրությամբ թիմի վարած քաղաքականությունը կամ ավելի ճիշտ՝ բիզնես-նախագիծն աշխատում է։ Թիմը գտնում է ֆուտբոլիստներ` բավականին ցածր տրանսֆերային արժեքով, մեկ-երկու տարի հետո նրանց վաճառում` արդեն տասնապատիկ բարձր գնով։ Թիմի լավագույն ռմբարկուն՝ Տոունին, երկու-երեք տարի առաջ խաղում էր անգլիական ցածր դիվիզիոններում, նրան ձեռք բերեցին 6 միլիոն եվրոյով, իսկ հիմա նրա տրանսֆերը գնահատվում է 45-50 միլիոն։

                  Նշենք, որ այս դուետից «Ֆուլհեմը» դեռևս շարունակում է պայքարը նաև Անգլիայի գավաթի մրցաշարում։

                  ⚽ Աստոն Վիլան, Քրիսթալ Փելասն ու… Նոթինգհեմը

                  «Աստոն Վիլայից» վերջին երկու մրցաշրջաններում սպասելիքները շատ են։ Եթե նույնիսկ արդյունքում թիմը եվրագավաթային տեղ չի զբաղեցնում, սպասվում է, որ «առյուծները» գոնե մինչև վերջ կպայքարեն այդ տեղերի համար։ Բայց այս մրցաշրջանում, կարծում եմ, կարելի է այդ ամենի մասին մոռանալ․․․ Ջերարդի գլխավորությամբ «Վիլան» ոչ տպավորիչ առաջին շրջան անցկացրեց, և թիմի ղեկավարությունը գնաց մարզչի փոփոխության։ Նրանք թիմ հրավիրեցին «միսթր Եվրոպա Լիգային»՝ Ունաի Էմերիին։ Այժմ թիմը եվրագավաթների հեռանկարներ չունի, քանի որ դուրս է մնացել նաև գավաթների համար պայքարից։ Առաջնությունում տեսականորեն թիմը կարող է հավակնել 5-7-րդ տեղերին, բայց դա չափազանց բարդ առաքելություն կլինի այս պահի դրությամբ։ Մրցակիցներն են պարզապես շատ ուժեղ այդ տեղերի համար։ Մնում է, որ Էմերին մրցաշրջանի մնացած հատվածն ուղղի թիմի խաղային խնդիրները լուծելուն, ֆուտբոլիստներին իր խաղային փիլիսոփայությունը փոխանցելուն։ Իսկ պայքարն էլ ավելի բարձր տեղերի՞ համար․․․ Դա արդեն առաջնության ընթացքում կերևա, թե ոնց կստացվի։

                  «Քրիսթալ Փելասի» մասին շատ չենք խոսի։ «Արծիվները» այս առաջնությունում երևի միակ թիմն են, որ իսկը իրենց տեղում են՝ առաջնության միջնամասում։ Տեղն ԱՊԼ-ում Վիեյրայի թիմը կապահովի, իսկ մրցանակային տեղերի համար դժվար թե պայքարի։ Ինչպես «Աստոն Վիլան», գավաթային մրցաշրջանը թիմի համար ևս ավարտված է։ Թիմի միակ գլխավոր նպատակը մնում է ԱՊԼ-ի առաջատարների «նյարդերը սղոցելը», ինչը, կարծես թե, լավ էլ ստացվում է նրանց մոտ, գումարած երկրպագուներին գեղեցիկ և դիտարժան խաղով ուրախացնելը։ Լոնդոնյան թիմը իսկապես դարձել է առաջնության «ամուր ընկույզներից» մեկը, մնում է լուծել միայն թիմի առաջատար Վիլֆրիդ Զահայի հարցը։ Իվուարցի ֆուտբոլիստն արդեն որերորդ մրցաշրջանը պատրաստվում է հեռանալ թոփ ակումբ, բայց այդպես էլ մնում է իր տեղում։ Խոսակցություններ կան, որ այս մրցաշրջանից հետո նա կհեռանա թիմից։ Վերջապես ակումբի հետ նրա պայմանագիրը լրանում է, և ինքն է արդեն որոշելու՝ որտեղ շարունակի կարիերան։ Բայց, մյուս կողմից, նա արդեն 30 տարեկան է, կարիերայի մայրամուտը սարերի հետևում չէ։ Որպես ազատ գործակալ, նրան հաստատ առաջարկներ կգան մի շարք թոփ ակումբներից, բայց Զահան պետք է մտածի՝ երկարաձգի պայմանագիրը, թե՞ տեղափոխվի թոփ ակումբ, որտեղ ամեն ինչ պետք է ապացուցել սկզբից ու պայքարել հիմնական կազմում տեղի համար։ Արաբական ակումբների տարբերակն էլ չի բացառվում, որտեղ կարելի է լավ գումար աշխատել թոշակի գնալուց առաջ։ Այսպիսով, ամռանը մեզ սպասվում է հերթական տրանսֆերային սագան՝ «Զահան տեղափոխվում է այստեղ կամ այնտեղ» վերնագրով։ Խոստացել էի «Քրիսթալ Փելասի» մասին քիչ խոսել․ այդպես էլ կա, պարբերության մեծ մասը «խլեց» Զահան։

                  «Նոթինգհեմ Ֆորեստն» այս մրցաշրջանում վերջապես վերադարաձավ ԱՊԼ։ Թիմ, որը երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, թիմ, որն ունի շատ հարուստ պատմություն։ Ոչ ոք չէր էլ սպասում, որ վերադառնալով էլիտա, «անտառապահները» միանգամից ինչ-որ բան կապացուցեն։ Թիմի առաջնային նպատակը նախ առաջնությունում ամրապնդվելն է։ Եվ դա ոնց որ նրանց մոտ ստացվում է։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ։ Նախ «Նոթինգհեմը» մրցաշրջանից առաջ աչքի ընկավ գերակտիվ տրանսֆերային քաղաքականությամբ։ Թիմի ամբողջ կազմը գրեթե թարմացվեց, իսկ կատարած տրանսֆերների քանակով անգլիական ակումբը ռեկորդ գրանցեց․ եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ ոչ մի ակումբ այդքան շատ տրանսֆեր չէր գրանցել մեկ պատուհանի ընթացքում (խոսքը թոփ լիգաների մասին է), որքան «Նոթինգհեմը»։ Սկզբից դա տվեց իր արդյունքները բացասական տեսանկյունից․ անհնար է ամբողջովին նոր կազմով կազմակերպված ֆուտբոլ ցուցադրել, դեռ չկար խաղային ձեռագիր, բայց աստիճանաբար թիմը սկսեց քայլ առ քայլ բարելավել խաղն ու արդեն դուրս է եկել առաջնության վտանգավոր գոտուց։ Ավելին, նրանք նույնիսկ հասել են Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ, և չի բացառվում, որ նույնիսկ տիտղոսով ավարտեն մրցաշրջանը։ Բայց, համենայն դեպս, Սթիվի Կուպերը դեռ շատ աշխատանք ունի անելու, և դեռևս առաջնային նպատակը մնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի միջնամասում ամրապնդվելը։

                  ⚽ Ո՞վքեր «նկուղից» դուրս կգան կոմպոտով

                  Ինչ վերաբերում է ԱՊԼ-ի «նկուղին», այստեղ վիճակն այդքան էլ «տխուր չէ», որքան մյուս լիգաներում, որտեղ առաջնության բացահայտ հետնապահներն արդեն ընդգծվում են։ Այս պահին հետնապահների շարքում են «Սաութհեմփթոնը», «Էվերտոնը», «Բորնմուտը» և «Վուլվեհերմփթոնը»։ Հեռու չեն «Վեսթ Հեմը», «Լեսթերը» և «Լիդսը»։ Այս թիմերից երեքին տարօրինակ է տեսնել մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում․ խոսքը «Վեսթ Հեմի», «Լեսթերի» և «Վուլվերհեմթոնի» մասին է, որոնք սովորաբար պայքարում են եվրագավաթային գոտու համար կամ նվազագույնը ամրապնդվում են մրցաշարային աղյուսակի միջնամասում։ Հիմա մի քիչ այդ եռյակի մասին հերթականությամբ։

                  Վեսթ Հեմ․ «Մրճահարների» մոտ կարծես թե կադրային խնդիրներ չկան, պարզապես նկատվում է խաղային ճգնաժամ: Խոսակցություններ կան, որ թիմը նոր մարզիչ է փնտրում Մոյեսի փոխարեն։ Այդ ամենին գումարած, թիմին անընդհատ հետապնդում են անհաջողությունները․ օրինակ, վերջերս ձեռք էին բերել «Աստոնի Վիլայի» հարձակվող Ինգսին, ով եկել է Լոնդոն՝ լուծելու հարձակման գծում «գոլային երաշտը»։ Բայց նա դուրս է գալիս առաջին խաղում փոխարինման և վնասվածք ստանում՝ դուրս մնալով շարքից մոտ երկու շաբաթով։ Այդուհանդերձ թիմն ունի հրաշալի ռեսուրսներ (ֆուտբոլիստների առումով), և հուսով ենք, որ այս անհաջողությունների շղթան շուտով կմնա ետևում, լոնդոնցիներն էլ կկարողանան ամրապնդվել աղյուսակի միջնամասում։

                  Լեսթեր․ Իսկ ահա «աղվեսների» դեպքում ամեն ինչ օրինաչափ է։ Թիմն ամենապասիվն էր տրանսֆերային շուկայում ամռանը, ակումբի ղեկավարության աշխատանքը շատ հարցականներ է առաջացնում, իսկ թիմի մարզիչ Ռոջերսին բոլորովին անտեղի են քննադատում։ Նա առանց այդ էլ «քամում է առավելագույնն» այս թիմից։ Թիմի կազմը բավականին թուլացել է վերջին տարիներին, իսկ երբեմնի առաջատարների խաղում նկատվում է անկում՝ մեկի մոտ տարիքի, մյուսների մոտ մոտիվացիայի պակասի հետ կապված։ ԶԼՄ-ներում նախորդ ամռանը տեղեկություններ էին հայտնվել, որ թիմն այդքան էլ շատ ֆինանսական ռեսուրսներ չունի նոր տրանսֆերների համար։ Ակումբը մեծ գումարներ էր ծախսել մարզադաշտի վերակառուցման, ենթակառուցվածքների և ակադեմիայի բարելավման համար։ Դա շատ լավ է, ոչ մի բացասական խոսք այս առումով չենք կարող ասել։ Բայց, գումար չունենա՞լ ԱՊԼ-ում, որտեղ ամենավերջին տեղում գտնվող թիմը այնպիսի ծախսեր է անում, որն ուրիշ առաջնություններում իրենց կարող են թույլ տալ միայն լոկալ գրանդները․․․ Այստեղ էլ վերը նշված քաղաքականության բացերի մասին։ Ակումբը վերջին տարիներին բազմաթիվ շքեղ առաջարկներ էր ստանում թիմի առաջատարների վերաբերյալ։ «Աղվեսներն» իրենց հերթին «պոչ էին խաղացնում»՝ անընդհատ պահանջելով էլ ավելի մեծ գումար։ Արդյունքում նրանք կամ անվճար կորցնում էին ֆուտբոլիստներին պայմանագրի ավարտից հետո, կամ էլ վաճառում չնչին գումարով, երբ խաղացողների պայմանագրերը մոտենում էին ավարտին։ Նույնը, Տիլեմանսի դեպքում, երբ կար խելամիտ առաջարկ, կարող էին «կլորիկ» գումար վաստակել, այդ ռեսուրսներով գնել երկու-երեք տաղանդավոր երիտասարդների կամ պարզապես լրացնել բացերը կազմում։ Իսկ հիմա Տիլեմանսը ամռանն ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից․ այս ամառ վերջանում է նրա պայմանագիրն ակումբի հետ։ Այսինքն, 70-80 միլիոնի փոխարեն, ամռանն ակումբը նրան անվճար բաց կթողնի։ Պետք է փոխել որոշակի ասպեկտներ ակումբի վարած քաղաքականությունում՝ նորից ապագայում ինչ-որ արդյունքների հասնելու համար։ Այսքանը «Աղվեսների» մասին։

                  Վուլվերհեմթոն․ «Աղվեսներից անցնենք գայլերին»։ Երբ ակումբը վերադարձավ ԱՊԼ, միանգամից սկսեց տպավորիչ արդյունքներ գրանցել։ Դա պայմանավորված էր ֆիանսական լուրջ ներդրումներով, որ իրականացնում էին ակումբի չինացի ներդրողները։ Ակումբը համագործակցում է Ժորժե Մենդեշի հետ, թիմի կազմն արդեն երեք մրցաշրջան է, ինչ համալրվում է այդ գործակալի ֆուտբոլիստներով, այսինքն՝ հիմնականում պորտուգալացիներով։ «Գայլերի» կազմում մի պահ նույնիսկ ավելի շատ պորտուգալացի ֆուտբոլիստ կար, քան հենց պորտուգալական ակումբներում։ Եվ եթե դա սկզբնական շրջանում տալիս էր իր արդյունքները՝ պորտուգալացի մարզչի, նույն լեզվով խոսող ֆուտբոլիստների համագործակցության շնորհիվ, այժմ դա արդեն այդքան էլ արդյունավետ չէ։ Ինչպես «Լեսթերի» դեպքում, կարծում եմ, ժամանակն է աստիճանաբար փոխել ակումբի սելեկցիոն քաղաքականությունը։ Գումարի առումով ակումբը կարծես թե «չի նեղվում», այժմ ունեն նոր մարզիչ (վերջերս թիմը գլխավորեց Լոպետեգին), վերջին ձեռքբերումները «պորտուգալական չեն»․․․ Թվում է, իրոք, ակումբը փոխում է վեկտորը․․․ Մնում է միայն խաղային առումով կայունություն ձեռք բերել։

                  Եթե վերը նշված եռյակը, ամենայն հավանականությամբ, կկարողանա որոշակի չափով դուրս գալ ճգնաժամից և այդ թիմերը կապահովեն իրենց տեղը ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանում, ապա մյուս 4 թիմերը՝ «Սաութհեմփթոնը», «Էվերտոնը», «Բորնմուտը» և «Լիդսը», կպայքարեն մինչև վերջ «արևի տակ տեղ զբաղեցնելու» համար։ Ինչ-որ տեղ ափսոս կլինի, որ «Լիդսին» կամ «Էվերտոնին» չտեսնենք ԱՊԼ-ում հաջորդ մրցաշրջանում։ Բայց այս քառյակը իսկապես թույլ տպավորություն է թողնում մյուս թիմերի ֆոնին։ Աղյուսակի ստորին հատվածում թիմերի միջև միավորների տարբերությունը մեծ չէ, նույնիսկ կարելի է ասել՝ չնչին։ Տրանսֆերային պատուհանը ևս դեռ փակված չէ, նույն «Լիդսն» ու «Սաութհմփթոնը» ակտիվ նորեկներ են փնտրում կազմն ուժեղացնելու համար։ «Էվերտոնը» հեռացրեց Լեմպարդին գլխավոր մարզչի պաշտոնից և այս նյութը գրելու պահին դեռ նոր մարզիչ չունի․․․ Եվ ո՞վ ասեց որ «գայլերը», «աղվեսները» և «մրճահարները» պարտադիր կլուծեն իրենց խնդիրները, դա միայն մենք կանխատեսում ենք։ Այս ամենը լրացուցիչ գործոններ են, որոնք կարող են ազդել թիմերի հետագա արդյունքների վրա։ Այնպես որ, բացի չեմպիոնական և եվրագավաթային տեղերի համար մրցակցությունից, մեզ սպասվում է թեժ պայքար նաև առաջնության «նկուղում»։ Հիշեցնենք, որ մրցաշրջանի արդյունքներով առաջնությունը լքում են վերջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը, և հետաքրքիր կլինի հետևել՝ վերջում «ո՞վ դուրս կգա նկուղից բաղձալի կոմպոտով (ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանի ուղեգրով)»․․․

                  ⚽ Մի քիչ էլ թվեր

                  Առաջնության ամենաարդունավետ թիմն այս պահի դրությամբ «Մանչեսթեր Սիթին» է՝ 53 գոլ, որին հաջորդում են «Արսենալն» ու «Տոտենհեմը»՝ համապատասխանաբար 45 և 40 գոլով։ Ընդ որում, նշենք, որ համեմատության համար միայն Էրլինգ Հոլանդը (25 գոլ) ավելի շատ գոլ է խփել այս պահին, քան ԱՊԼ-ում հանդես եկող 9-ը թիմ, այդ թվում «Չելսին» (22 գոլ)։ Ամենահուսալի պաշտպանությունն ունի «Նյուքասլը», որն ընդամենը 11 գոլ է ընդունել սեփական դարպասը։

                  Առաջնության լավագույն ռմբարկուները․

                  1․ Էրլինգ Հոլանդ․ Ման․Սիթի — 25 գոլ
                  2․ Հարի Քեյն․ Տոտնհեմ — 16 գոլ
                  3․ Տոունի․ Բրենտֆորդ — 13 գոլ
                  4․ Միտրովիչ․ Ֆուլհեմ — 11 գոլ

                  Լավագույնները` գոլային փոխանցումների քանակով

                  1․ Դե Բրույնե․ Ման․Սիթի — 11 գոլային փոխանցում
                  2․ Էրիկսեն․ ՄՅՈՒ — 7 գոլային փոխանցում
                  3․ Սակա․ Արսենալ — 7 գոլային փոխանցում

                  Վար Բաբայան

                   

                   

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին

                  13.05.25

                  Բարսելոնայի ֆուտբոլիստ Ռաֆինյան ասել է՝ որն է աշխարհի լավագույն առաջնությունը

                  13.05.25

                  Չելսին հաջորդ մրցաշրջանում կկարողանա ընտրել, թե եվրագավաթային որ մրցաշարում հանդես գալ

                  13.05.25

                  Ռաֆինյան խոսել է Ոսկե գնդակի հանդեպ իր վերաբերմունքի մասին

                  13.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Սա մեծ մարտահրավեր է. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու մասին

                  16:19 / 13.05.25

                  Բարսելոնայի ֆուտբոլիստ Ռաֆինյան ասել է՝ որն է աշխարհի լավագույն առաջնությունը

                  15:20 / 13.05.25

                  Չելսին հաջորդ մրցաշրջանում կկարողանա ընտրել, թե եվրագավաթային որ մրցաշարում հանդես գալ

                  15:00 / 13.05.25

                  Ռաֆինյան խոսել է Ոսկե գնդակի հանդեպ իր վերաբերմունքի մասին

                  14:07 / 13.05.25

                  Հայտնի է՝ Մյուլերը որտեղ կարող է շարունակել կարիերան

                  13:41 / 13.05.25

                  Հալանդը մեկ բառով է բնութագրել ընթացիկ մրցաշրջանը Մանչեսթեր Սիթիի համար

                  13:13 / 13.05.25

                  Անչելոտիի որդին կլինի իր օգնականը Բրազիլիայի հավաքականի առաջին խաղերում

                  12:37 / 13.05.25

                  ՈՒԵՖԱ-ն «հեռացրել է» Բարսելոնային անարդարացիորեն պատժելու մեջ կասկածվող մրցավարին

                  12:08 / 13.05.25

                  Հայտնի է՝ որ հարձակվողին և կիսապաշտպանին է Ալոնսոն ցանկանում տեսնել Ռեալում

                  11:37 / 13.05.25

                  Հալանդը կարող է մեկ տարի անց տեղափոխվել Բարսելոնա. հայտնի են մանրամասները

                  11:11 / 13.05.25

                  Լուսանկարը՝ Նոայի

                  Հայաստանի գավաթ. Նոա-Արարատ Արմենիա եզրափակիչն՝ այսօր

                  10:26 / 13.05.25

                  📸Ամոթ. Ռեալի երկրպագուները Բարսելոնայի դեմ խաղից հետո ֆուտբոլիստներին դիմավորել են հատուկ պաստառով

                  10:00 / 13.05.25

                  🎥 ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը

                  00:55 / 13.05.25

                  Որոշվեց ՉԼ-ի ևս մեկ մասնակից․ Իրավիճակն Ա Սերիայում մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ

                  00:41 / 13.05.25

                  Պոկերների ֆլեշմոբը շարունակվում է․ Ալ Նասրը գերխոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Մանեն՝ 4 գոլի հեղինակ

                  00:08 / 13.05.25

                  Բարսելոնան ռեկորդային եկամուտ է գրանցել Էլ Կլասիկոյում՝ Օլիմպիական մարզադաշտ տեղափոխվելուց ի վեր

                  23:41 / 12.05.25

                  Ciao, Kevin․․․ Դե Բրույնեն մոտ է նոր ակումբ ունենալուն

                  23:08 / 12.05.25

                  Լիվերպուլը Տրենտին փոխարինողի տրանսֆերի շուրջ բակացությունների առաջադեմ փուլում է

                  22:44 / 12.05.25

                  Անչելոտին ցանկանում է Բրազիլիայի հավաքականում տեսնել մի շարք ֆուտբոլիստների

                  22:08 / 12.05.25

                  Ոսկե Խաղակոշիկ․ Թեժ մրցավազք՝ մրցաշրջանի վերջում

                  21:45 / 12.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.