Պորտուգալիայի կանանց գավաթի առաջնության «Բենֆիկա» — «Սպորտինգ» քառորդ եզրափակչի խաղում մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել։ Սա առաջին նմանատիպ դեպքն է պրոֆեսիոնալ ֆուտբոլում։
Մրցավարն այս կերպ գնահատել է երկու ակումբների բժշկական խմբերի աշխատանքը։ Բժիշկները վազեցին խաղադաշտ՝ օգնելու թիմի խաղացողներից մեկին:
Մրցավարի ցուցադրած քարտը բժշկական թիմի վարպետության ճանաչում է նշանակում։
Նշենք, որ խաղն անցկացվել է շաբաթ օրը և ավարտվել է հօգուտ «Բենֆիկայի» 5։0 հաշվով։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան «սպիտակ քարտը» ներկայացրել որպես սպորտում էթիկայի բարելավման միջոց։