«Էլչեի» նախկին կիսապաշտպան Խավյեր Պաստորեն ասել է, որ ափսոսում է, որ իր հայրենակից Լիոնել Մեսսիի հետ չխաղաց ՊՍԺ-ում․ նա 2018-ին չերկարաձգեց փարիզյան ակումբի հետ պայմանագիրն ու հեռացավ թիմից։
«Արկած կլիներ, որի մասին երազում է ցանկացած ֆուտբոլիստ․ խաղալ ՊՍԺ-ում 12 կամ 15 տարի, հանդես գալ Մեսսիի ու Մբապեի հետ, մարզվել նրանց հետ ու հնարավորություն ունենալ այդ մասին ավելի ուշ պատմել իր երեխաներին։ Դա նվերներից ամենագեղեցիկը կլիներ։
Վերջիվերջո պետք է ազնիվ լինել։ ՊՍԺ-ն ինձ շատ բան է տվել բոլոր առումներով․ անձնական, սպորտային ու ֆինանսական։ Նրանք հոգ են տարել, որ ես հայտնի լինեմ ամբողջ աշխարհում ու ամրապնդվեմ ազգային թիմում։ Որպեսզի մեր հարաբերությունները չփոխվեին, զգացի, որ պետք է կանգ առնել դրա վար»,- Պաստորեի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը։