Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է քառորդ եզրափակիչի Նիդերլանդների դեմ խաղում տարած հաղթանակը։
«Մեծ ուրախություն ու երջանկություն է։ Լրացուցիչ ժամանակ և 11 մետրանոց հարվածաշար չպետք է լիներ: Ստիպված էինք տառապել։ Բայց մենք առաջ ենք շարժվում, և դա հիանալի է»,- Մեսիի խոսքն է մեջբերեկ Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեց Արգենտինայի հավաքականը՝ 4:3
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականը կմրցի Խորվաթիայի ընտրանու հետ, որն ավելի վաղ հաղթել էր Բրազիլիայի հավաքականին։ Քառորդ եզրափակիչի մյուս խաղերում Պորտուգալիան կմրցի Մարոկկոյի, իսկ Ֆրանսիան՝ Անգլիայի հետ։