Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսել է «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկի մասին, ով որոշ ժամանակ անց պետք է դառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Այժմ նա ընդամենը 16 տարեկան է։
«Նա շատ, շատ վաղ խաղաց բարձր մակարդակով: Սա շատ բան է խոսում: Նա իր ժամանակից առաջ էր։ Ես տեսել եմ նրան։ Չեմ զարմանա, եթե Էնդրիկը միանգամից խաղա Եվրոպայում. Նա կարող էր դառնալ աշխարհի լավագույններից մեկը։ Սա այն դեպքն է, երբ ապագայում կարող ես ապահով կերպով ինչ-որ մեծ բան կանխատեսել՝ նայելով երիտասարդ խաղացողին»,- ասել է Տիտեն։