«Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից».
«Մեր հարաբերությունները վատացել էին, ես ցանկանում էի հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» գրողի ծոցը: Ղեկավարությունը գիտեր, որ իմ խնդիրը Լուի վան Գալն էր: Մենք 3-0 հաշվով հաղթեցինք, ես գոլ խփեցի և գոլային փոխանցում կատարեցի, իսկ հաջորդ օրը նա զանգահարեց ինձ, որպեսզի տեսանյութ ցույց տա իմ ամեն սխալ փոխանցման մասին: Կարիերայիս վատագույն մարզիչը»,- արգենտինացու խոսքերն է փոխանցում Ataque Futbolero-ն:
Հիշեցնենք՝ Դի Մարիան ՄՅՈՒ է տեղափոխվել 2014 թվականի օգոստոսին Մադրիդի «Ռեալից» 75 մլն եվրոյի դիմաց: Երկու տարի անց արգենտինացին հեռացել է անգլիական ակումբից: Անգլիական ակումբում ֆուտբոլիստը 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: