«Ինտերը» բանակցություններ է վարում պաշտպան Ստեֆան դե Վրեյի հետ նոր պայմանագրի շուրջ: Ակումբը պատրաստ է երկու տարով երկարաձգել պայմանագիրը խաղացողի հետ՝ պահպանելով նույն աշխատավարձը (տարեկան 3 միլիոն եվրո)։
Ըստ FCInterNews-ի՝ դե Վրեյը չի համաձայնել այս պայմաններին և իր պայմաններն է ներկայացրել։ Նոր պայմանագրով խաղացողը ցանկանում է ստանալ տարեկան մոտ 4,2 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։
Այս օրերին դե Վրեյը Հոլանդիայի հավաքականի կազմում մասնակցում է ԱԱ 2022-ին։
Այս մրցաշրջանում պաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 12 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։