Ավարտվեցին ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները F խմբում։
Վերջին տուրի խաղում հանդիպեցին աշխարհի գործող փոխչեմպիոնն ու բրոնզե մեդալակիրը՝ Խորվաթիան և Բելգիան։ Այս հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Այսպիսով, Խորվաթիան այս խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը և ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ Իսկ Բելգիան երրորդն է իր խմբում ու լքում է մրցաշարը։
Զուգահեռաբար ընթացքող խաղում Մարոկկոն 2-1 հաշվով ավարտեց հանդիպումը կանադացիների հետ խաղում և խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ ևս դուրս գալով փլեյ-օֆֆ։
Մարոկկոն Սենեգալից հետո աֆրիկյան երկրորդ թիմն է այս ԱԱ-ի փլեյ-օֆֆում։ Կանադան այս մրցաշարում այդպես էլ միավորներ չվաստակեց։
⚽ Խորվաթիա-Բելգիա — 0-0
⚽ Մարոկկո-Կանադա — 2-1
Զիեշ, Էն Նեսիրի — Ագերդ (ինքնագոլ)
🏆 Մրցաշարային աղյուսակը F խմբում երրորդ տուրից հետո․
1․ Մարոկկո — 7 միավոր
2․ Խորվաթիա — 5 միավոր
3․ Բելգիա — 4 միավոր
4․ Կանադա — 0 միավոր