Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը խոսել է Բելգիայի հավաքականի հետ կայանալիք ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղի սպասելիքներից։
«Բելգիան բարձրակարգ թիմ է։ Մենք ցույց կտանք մեր իրական դեմքը, ինչպես դա արեցինք Կանադայի դեմ։ Մենք գիտենք, թե ինչի ենք ընդունակ։ Մեր հավաքականը կանի նույնը, ինչ Կանադայի հետ խաղում։
Մենք հիանալի խաղացինք Կանադայի դեմ: Երբ մենք միասին խաղում ենք այսպես, կարող ենք հաղթել ցանկացածին: Մենք պատրաստվում ենք ցույց տալ, որ կարող ենք կրկնել դա Բելգիայի դեմ խաղում»,- Կովաչիչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։