Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Ֆրանսիայի հավաքականի հետ ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին: Հանդիպումը կկայանա կիրակի՝ դեկտեմբերի 4-ին, և կմեկնարկի ժամը 19:00-ին.
«Ֆրանսիան ֆավորիտ է համարվում: Մենք պետք է ավելացնենք, եթե ցանկանում ենք խնդիրներ ստեղծել նրանց համար, մասնավորապես՝ ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով հարձակման գծում: Նրանք հիանալի թիմ ունեն, բայց Թունիսի դեմ նրանց խաղը ցույց տվեց, որ ամեն ինչ հնարավոր է:
Սա մեծ մարտահրավեր է մեզ համար: Գիտենք, թե նրանք ինչ խաղացողներ ունեն, բայց մենք պետք է օգտվենք հնարավորությունից, փորձենք ամեն ինչ անել, պայքարել: Գիտենք, որ Ֆրանսիան աշխարհի գործող չեմպիոնն է, և, հնարավոր է, նրանք ևս մեկ տիտղոս կնվաճեն: Այնպես որ սա մեզ համար մեծ մարտահրավեր է: Մենք պետք է ավելի լավ խաղանք, քան Արգենտինայի դեմ»,- Լևանդովսկու խոսքերն է փոխանցում RMC Sport-ը: