Ինտերը հետաքրքրված է Լիդսի և ԱՄՆ-ի հավաքականի պաշտպան Թայլեր Ադամսի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Միլանյան ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել 23-ամյա ամերիկացուն։
Ադամսի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Ադամսը Պրեմիեր լիգայում անցկացրել է 13 հանդիպում: