«Միլանի» ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաուն խոսել է պայմանագրի ժամկետը երկարաձգելու հավանականության մասին։
«Ես կզրուցեմ ակումբի ղեկավարության հետ աշխարհի առաջնության ավարտից հետո։ Մենք լավ հանդիպում ենք ունեցել Պաոլո Մալդինիի հետ մինչև աշխարհի առաջնության մեկնարկը։ Դրա ավարտից հետո մենք կքննարկենք մանրամասները»,- Լեաու խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականին։