Լա լիգան հույս ունի, որ «Յուվենտուսը» պատժամիջոցների կենթարկվի։
Ինչպես հայտնում է CBS Sports Golazo-ի լրագրող Բեն Ջեյկոբսը, հղում անելով իր աղբյուրներին, Լա Լիգան համարում է Ա Սերիայից կամ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը որպես համապատասխան պատիժ «Յուվենտուսի» համար։
Լա Լիգան այսօր հայտարարություն է տարածել՝ պահանջելով անհապաղ սպորտային պատժամիջոցներ կիրառել «Յուվենտուսի» նկատմամբ՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար։