Գանայի և «Այաքսի» եզրային հարձակվող Մուհամեդ Կուդուսը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»: Այս մասին գրում է լրագրող Մարկ Վերվեյը։
Այս մրցաշրջանում Կուդուսը «Այաքսի» կազմում անցկացրել է 21 հանդիպում: Հոլանդիայի առաջնությունում 22-ամյա ֆուտբոլիստը դարձել է հինգ գոլի հեղինակ:
Կուդուսին հաջողվել է փայլել նաև Կատարում կայացած աշխարհի առաջնությունում։ Նա դուբլի հեղինակ դարձավ Հարավային Կորեայի հավաքականի հետ խաղում (3:2)։