«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը կարող է կարիերան շարունակել ամերիկյան «Ինտեր Մայամիում», հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր սոցիալական ցանցերում։
Ըստ աղբյուրի՝ 34-ամյա իսպանացին կարող է ամերիկյան ակումբ մեկնել ազատ գործակալի կարգավիճակով։ Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված է լինելու երկու տարով։
Այս մրցաշրջանում Բուսկետսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր կնքելուն։