Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտել ԱԱ-2022-ի Սերբիայի դեմ հանդիպումը (2:0):
30-ամյա բրազիլացին փոխարինվել է 68-րդ րոպեին սերբ պաշտպան Նիկոլա Միլենկովիչի հետ բախումից հետո։ Նեյմարն աջ կոճի վնասվածք է ստացել։
Բրազիլացին չի կարողացել զսպել արցունքները։
Ավելի ուշ համացանցում հայտնվել են կադրեր, որտեղ Նեյմարը աջ ոտքի վրա կաղալով գնացել է դեպի հանդերձարան։