Հարձակվող Լիոնել Մեսսին այսօր Արգենտինայի հավաքականի խմբային մարզմանը չի մասնակցել։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ ֆուտբոլիստն անհատական մարզում է անցկացրել։
ESPN-ի լրագրող Գուստավո Յառոշի խոսքով՝ պատճառը ձկնաձև մկանի վրա չափազանց մեծ ծանրաբեռնվածությունն է․ պետք է կարգավորել 35-ամյա հարձակվողի ակտիվությունը, որպեսզի նա նորմալ վիճակով պատրաստ կլինի ԱԱ-2022-ի Սաուդյան Արաբիայի դեմ խաղին։
Արգենտինան առաջին խաղը կանցկացնի նոյեմբերի 22-ին։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 14:00-ին։