Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեք Գրիլիշը խոսել է այն մասին, թե ինչպես են դիմավորել թիմին Կատարում։
«Մեզ բոլորիս ծաղիկներ են նվիրել։ Մի ուղտ կար, ես բարձրացա մեջքի վրա, մի թռչուն էլ կար, չգիտեմ, թե ինչ թռչուն էր: Ուղտն ամբողջությամբ ոտքի կանգնեց, այնքան բարձր էր, որ ես վախեցա։ Ես բարձրացա ուղտի վրա, բայց չէի կարծում, որ այն այդքան կբարձրանա, չէի պատկերացնում, թե որքան մեծ կլինի։
Մեր սենյակներում ամենուր լուսանկարների շրջանակներ էին՝ մեր ընտանիքների լուսանկարներով։ Դա միջավայրն ավելի հարմարավետ է դարձնում: Կարծում եմ, որ մեր ընտանիքների անդամբերը հարցաթերթիկներ են լրացրել և ուղարկել լուսանկարներ ու իրեր։ Երբ մենք երեկոյան հասանք մեր սենյակներ, այստեղ կային բոլոր մանրուքները, որոնք ստիպում են մեզ զգալ ինչպես տանը»,- Գրիլիշի խոսքն է մեջբերել talkSPORT-ը։