Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յաննե Անդերսոնը խոսել է Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ գարեջրի վաճառքի արգելքի մասին։
«Եթե ես երկրպագու լինեի, կխելագարվեի։ Այո, ես սիրում եմ գարեջուր, խոստովանում եմ։ Չնայած սա չէ ամենակարեւորը։ Սակայն ինձ համար անհասկանալի է գնալը Մունդիալի խաղերին, եթե չես կարողանալու գարեջուր խմել»,- Անդերսոնի խոսքերն է մեջբերել SVT-ն։
2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Շվեդիայի հավաքականը չի մասնակցի մրցաշարին։