Ֆրանսիայի հավաքականի բժիշկ Ֆրանկ Լը Գալը խոսել է աշխարհի առաջնության մեկնարկից առաջ անհատական մարզումների, Կարիմ Բենզեմայի ու Ռաֆայել Վարանի մասին։
«Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա մինչև շաբաթվա վերջ Բենզեման և Վարանը պետք է լինեն ընդհանուր խմբում՝ իրենց աշխատանքային վիճակում։ Հասկացեք, մկանային վնասվածքների դեպքերում մենք միշտ պետք է զգույշ լինենք։ Քայլելը կամ վազելը այնքան էլ դժվար չէ։ Իսկ գնդակին հարվածելը, արագացումներն ու մենապայքարներն արդեն ավելի ռիսկային բաներ են»,- Լե Գալի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
ԱԱ 2022-ում ֆրանսիացիների մեկնարկային հանդիպումը ավստրալացիների հետ կկայանա նոյեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ D խմբում են նաև Դանիայի և Թունիսի հավաքականները։ Ֆրանսիան աշխարհի գործող չեմպիոնն է։ 2018 թվականին Ռուսաստանում Դիդյե Դեշամի թիմը եզրափակչում հաղթել է խորվաթներին։