Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դանիել Օրսատոն կսպասարկի Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության բացման հանդիպումը։
Աշխարհի 2022 թվականի առաջնության առաջին խաղում Կատարը կհանդիպի Էկվադորի հետ։
Խաղը կկայանա նոյեմբերի 20-ին Էլ Հովրայի Էլ Բեյթ մարզադաշտում։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին: