«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին Արգենտինային նշել է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտ։
«Իմ կարծիքով՝ Արգենտինան մրցաշարի ֆավորիտն է։ Ի տարբերություն 2018-ի, նրանք Լիոնել Մեսսիի շուրջ շատ ամուր խաղացողներ ունեն այժմ։ Օրինակ՝ Լաուտարո Մարտինեսը, Լեանդրո Պարեդեսը, Ռոդրիգո Դե Պաուլը և, իհարկե, Անխել Դի Մարիան:
Անցյալ տարի Ամերիկայի գավաթում հաղթելը նրանց վստահություն ներշնչեց և որոշակի ճնշում գործադրեց նրանց վրա միաժամանակ: Կատարի կլիման նույնպես կհամապատասխանի նրանց»,- Ռունիին է մեջբերում The Times-ը:
ԱԱ-2022-ում Արգենտինայի հավաքականը նույն խմբում կխաղա Լեհաստանի, Մեքսիկայի և Սաուդյան Արաբիայի հետ։