Արգենտինայի և Ուրուգվայի հավաքականները Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության համար Կատար են տարել գրեթե 2 տոննա միս, հայտնում է ESPN-ը։
Թիմերը տարել են 900-ական կգ միս։ Երկու երկրներն էլ աշխարհում մսի ամենամեծ սպառողներից են, ասադոն Արգենտինայում և Ուրուգվայում հայտնի ուտեստ է: Այն պատրաստվում է գրիլի վրա տապակած մսի կտորներից։
«Մատեն, ասադոն և ֆուտբոլը կապված են Ուրուգվայի հետ և մեր մշակույթի մի մասն են»,- ասել է Ուրուգվայի մսի ազգային ինստիտուտի նախագահ Կոնրադո Ֆերբերը:
«Իմ սիրելի կերակուրը ասադոն է, բայց դա ավելին է, քան պարզապես ուտելիք: Այն ստեղծում է միության և կոլեկտիվ քիմիայի մթնոլորտ։ Սա մեր մշակույթի մի մասն է»,- ասել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին։