«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն հրավիրվել է Իսպանիայի հավաքական՝ մասնակցելու Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
Sport հրատարակության տեղեկություններով՝ «Կարմիր ֆուրիայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հավաքական է հրավիրել 19-ամյա Բալդեին Խոսե Գայայի փոխարեն, որը վերջերս վնասվածք էր ստացել։
Հիշեցնենք, որ Բալդեն այս մրցաշրջանում սկսել է ավելի հաճախ հայտնվել կատալոնական «Բարսելոնայի» մեկնարկային կազմում։
Իսպանիայի առաջնության 12 խաղում Ալեխանդրոն այս մրցաշրջանում երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել։