Ավելի վաղ գրել էինք, որ Գանայի հավաքականը Կատար է մեկնել առանց խաղային համազգեստի․ դրանք պարզապես մոռացել են վերցնել։ Մանրամասները՝ այստեղ։
Այս ընթացքում օգնության են շտապել Միլանի համալսարանի ուսանողները, ովքեր Գանայի հավաքականին նվիրել են երկրի մոտիվներով ոճավորված 30 շապիկներ, որոնք արդեն Իտալիայից ուղարկվել են Կատար։
«Հարգելի գանացի ընկերներ, սա մեր նվերն է ձեզ, այլևս մի մոռացեք ձեր շապիկները տանը»,- փաթեթն ուղեկցվում է նման նամակով, հայտնում է ITASportPress-ը։
ԱԱ-2022-ի խմբային փուլում Գանայի հավաքականը կհանդիպի Պորտուգալիայի (նոյեմբերի 24), Հարավային Կորեայի (նոյեմբերի 28-ին) և Ուրուգվայի (դեկտեմբերի 2-ին) հետ։
Հիշեցնենք, որ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը մեկնարկում է կիրակի օրը՝ նոյեմբերի 20-ին։