Գանայի հավաքականի կազմը Կատարում կայանալիք ԱԱ-ի բոլոր մասնակիցների շրջանում ամենաերիտասարդն է։
Գանայի հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստների միջին տարիքն ընդամենը 23,5 տարեկան է, հայտնում է The Athletic-ը։
Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում են ԱՄՆ-ի և Էկվադորի հավաքականները (24 տարեկան)։ Աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտների շրջանում ամենաերիտասարդ կազմն ունի աշխարհի գործող չեմպիոնը՝ Ֆրանսիան (25 տարեկան):
2022 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Մեկնարկային խաղում Կատարը կհանդիպի Էկվադորի հետ։