«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք հետևելո՞ւ է Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։
«Բնականաբար, կհետևեմ աշխարհի առաջնությանը, որտեղ հանդես կգան լավագույն թիմերը։ Այդ խաղերից հնարավոր կլինի ինչ-որ բան սովորել խաղային գործողությունների առումով։ Կարծում եմ, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր խաղացող կդիտի աշխարհի առաջնությունը: Կոնկրետ ոչ մեկին չեմ աջակցի, միայն լավ ֆուտբոլին»,- Տիկնիզյանի խոսքն է մեջբերել Metaratings-ը։