«Մարսելի» կիսապաշտպան Ամին Հարիտը Մարոկկոյի հավաքականի հետ կմեկնի Կատար։ 25-ամյա մարոկկացին վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել մրցաշարին, սակայն կմիանա Կատար մեկնող թիմի պատվիրակությանը։
Ըստ L’Equipe-ի, Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆաուզի Լեկյան արել է ամեն ինչ, որպեսզի Ամինը կարողանա ստանալ նույն բոնուսները, ինչ բոլոր խաղացողները, որոնք կմասնակցեն աշխարհի առաջնությանը։
Հարիտը ֆրանսիական Լիգա 1-ի նախորդ տուրի՝ «Մոնակոյի» հետ խաղում ծնկի խաճաձև կապանների վնասվածք է ստացել և երկար ժամանակով դուրս է մնացել շարքից։
2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Մարոկկոյի հավաքականը խմբում կխաղա Բելգիայի, Խորվաթիայի և Կանադայի հետ։